WELCOME TO CARBON
.png)

.png)
COMPLETE YOUR PARTNER INFORMATION FORM
UPLOAD
SRA PRACTISING CERTIFICATE
UPLOAD YOUR
BUSINESS PLAN
.png)


PROPOSE YOUR
STARTING DATE
UPLOAD YOUR SIGNED PARTNER AGREEMENT
PROVIDE DETAILS
OF YOUR
LIMITED COMPANY
.png)
.png)
.png)
SPEAK TO AN
ACCOUNTANT
PROVIDE BUSINESS BANK DETAILS
PROVIDE VAT
NUMBER
FAQ's
Ո՞վ կարող է մասնակցել
Ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած այն ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:
Մասնակցության պայմաններ
Մասնակցի անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
Ուսումնական ծրագիր
Ծրագրի մասնակիցները մանրամասն կծանոթանան՝ համակարգչային գիտությունների հիմունքներին, երկուական համակարգերին, ծրագրի կատարման պրոցեսներին, փոփոխականներին, պրիմիտիվ տիպերին, օպերատորներին, ցիկլերին, ֆունկցիաներին, զանգվածներին, ալգորիթմների բարդություններին, սորտավորման ալգորիթմներին, Input Parsing-ին, բազմաչափ զանգվածներին և Debugging-ին:
Դասընթացի ավարտին ուսանողը կունենա ստորև սահմանված գիտելիքները և հմտությունները՝
-
Խորությամբ կհասկանա ծրագրավորման բազային գործիքները և կկարողանա կիրառել դրանք գործնական առաջադրանքներում
-
Կտիրապետի ցիկլերի տեսակներին և օպերատորներին
-
Կկարողանա աշխատել ֆունկցիաներով և ստեղծել ֆունկցիաներ
-
Կկարողանա գործողություններ կատարել միաչափ և երկչափ զանգվածների հետ
-
Կհասկանա ալգորիթմների բարդության գաղափարը
Դասընթացի ավարտին ուսանողների գիտելիքների ստուգում
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Արդյունքների ամփոփում
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝
-
ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 50% և ավելի միավորի դեպքում)
-
մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 50%-ից ցածր միավորի դեպքում)
Ընթացակարգ՝ 4-քայլ
-
Հավաստիանալ, որ Դուք հանդիսանում եք ծրագրի շահառու
-
Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
-
Հանձնել առցանց թեստ՝ (Փորձնական թեստի նմուշը կարող եք տեսնել այստեղ)
-
Դրական արդյունքի դեպքում կապ կհաստատվի մասնակցի հետ և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ
Ծրագրին մասնակցելու համար ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գրանցվել կայքում սույն հղմամբ, որից հետո Դուք հնարավորություն կստանաք մասնակցել ԻՐԱԿԱՆ թեստին։
Դասընթացի ձևաչափ
-
Տեսական մասում ենթադրում է համակարգչային գիտությունների հիմունքների և մասնավորապես՝ C++ ծրագրավորման լեզվի բազային թեմաների ուսուցանում և դրանց կիրառությունների վերհանում -
Գործնական մասը ներառում է ինքնուրույն և խմբային կիրառական նախագծեր, տարբեր բնույթի խնդիրներ, առաջադրանքներ և տնային հանձնարարություններ
Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու է www.ejudge.ru համակարգը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։